«Պատմական սենյակ է, հիշեք, ինչ էլ լավ թվեր են»․ Բագրատ Սրբազան

«Պատմական սենյակ է, հիշեք, ինչ էլ լավ թվեր են՝ 807»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ ցույց տալով հյուրանոցի սենյակի դուռը։

«7-րդ օրը հանգստանում են, 0-ն այն միջանկյալ տարածքն է, տարածությունը, 8-րդ օրը սկսվում են գործողությունները։ Ինչ ընտիր խորհրդանիշ է։ Վաղը ի՞նչ ենք անելու, մայիս 28 շնորհավոր ենք անելու։ Հանդիպելու ենք մեր բազմահազար մարած ժողովրդին, էն որ մարել է, բա որ դա մարածն է, բա պատկերացնո՞ւմ եք՝ չմարածն ինչ է։ Ես ամաչում եմ, շատ եմ ամաչում, որ մեր պետությունն այսպիսի որակ ունի, սա ի՞նչ է»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել