Եղանակային վատ պայմանների պատճառով վարչապետին տեղափոխող ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում

Տեղեկություն էր տարածվել, որ Տաշիր ուղևորվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։

Քիչ անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշեց․

«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։
Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։
Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել