Ռուբեն Աղուզումցյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 15-ն հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Վազգենի ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել