Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին՝ Հանրապետության հրապարակ։ Մենք միասին որոշում ունենք կայացնելու։
Այս մասին տեսանյութ է հրապարակել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Տեսանյութում՝ Տավուշի թեմի առաւնորդ Բագրատ Սրբազանը կոչ է անում մայիսի 26-ին գնալ Հանրապետության հրապարակ։
«Այս հաղթանակը պետք է ամրագրել։ Ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ։ Մենք միասին որոշում ունենք կայացնելու։ Մենք ունենք հստակ պատասխաններ»,-ասում է Բագրատ Սրբազանը։