«2021 թվականին մեծածավալ բարեփոխումներ իրականացվեցին ՄՊՀ-ի նախաձեռնությամբ՝ մեր ոլորտի օրենսդրությունում, և բարեփոխումների արդյունքում մի շարք նորամուծություններ ունեցանք օրենսդրության մեջ։ Դրանցից մեկը բանակցային ուժեղ դիրքի ամրապնդումն էր։ Մինչ դա՝ այդ ինստիտուտը մեր օրենսդրությունում չի եղել, և հարցերը քննարկվում էին գերիշխող դիրքի համատեքստում, այնինչ՝ եթե գերիշխող դիրքը վերաբերում է որևէ ապրանքային շուկայում որոշակի կշռի առկայության դեպքում չարաշահումների հնարավորությանը, բանակցային ուժեղ դիրքը կրկին իր անվանմամբ որոշակի տեղեկատվություն է տալիս՝ մասնավորպես երբ որ սուբյեկտը իր ենթակառուցվածքի կամ էական ազդեցության շնորհիվ այն հարթակն է, որի շնորհիվ այլ տնտեսվարող սուբյեկտներ կարող են հայտնվել շուկայում, և առանց այդ սուբյեկտի օգնության, աջակցության կամ ներգրավվման նրանք չեն կարողանում հայտնվել կամ դա նպատակահարմար չի լինի»,- ասաց ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը՝ խոսելով բանակցային ուժեղ դիրքի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։