«Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել ա»․ Բագրատ Սրբազանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում հնչեցրած հայտարարությանը․ «Ազդեցության գործակալի մասը Պապ թագավորից մինչև այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա մեկ, երկու ամսվա ընթացքում դա էլ է լուծվելու։ Սա հազարամյա հարց է, սա այն խոսակցությունն է, որ ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլևս չի սպանվելու»։

«Պապ թագավորի պատմությունը, եթե պատմեմ, բացարձակ աղերս չունի ո՛չ իր հետ, ո՛չ էլ իր պատկերացրած պետության հետ, ինքն անընդհատ կորցրել է։ Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններ է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտ հաղթել։ Ինքը ի՞նչ է արել, մեզ բոլորիս աղետի է մատնել։ Մարդկանց դժբախտացրել է։ Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել ա։

Եվ ասեմ՝ հարություն էլ չի առնելու։ Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի, ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր և այն էլ դրված պատահականության։ Ես ուզում եմ տեսնել՝ իր ձեռքը կտրված է, թե չէ։ Այսօր ամբիոնից ձեռքը կտրված է խոսե՞լ, փաստորեն չի կտրել փաստորեն դա էլ խաբեց։ Անընդհատ, ստի մեջ ապրելով՝ մարդն ինչքան ուզում է իրեն պատռել, ոչ մի տեղ չի հասնելու, շատ պարզ է պատկերը»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել