Փաստաբաններն այսօր գործադուլ են անում՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների դեմ բողոքի: Իշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։
«Ի՞նչ է անում այսօր պետությունը։ Այսօր պետությունը մեր հարկային բեռը ոչ թե կրկնակի, այլ մի քանի անգամ ավելացնելով սովորական քաղաքացուն զրկում է արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։
Այն բոլոր քաղաքացիները, ովքեր կարող էին իրենց թույլ տալ օգտվել փաստաբանի ծառայություններից՝ պայմանագրային հիմունքներով, ստիպված այդ ողջ հոսքը գնալու է հանրային պաշտպանի գրասենյակ»,- այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արմինե Ֆանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։