Արդյո՞ք բոլոր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բոլոր դեղերը չէ, որ դեղատոմսով են դուրս գրվում։
Խոսքը հետևյալ դեղերի մասին է`
անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող,
համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր: