ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ մայիսի 18-ին, ժամը 04:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Բ., ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 2007 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ Ա. Հ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել