Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան

«Սա հաջողություն համարելու առաջին պատճառն այն է, որ մեր ինքնիշխանության և անկախության, հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը՝ մեր Հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն այս գյուղերի մասով, այլև Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանի երկայնքով»,-այս մասին Կառավարության նիստի մեկնարկի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976թ․ քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979թվականին։

«Մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծել, այլ նախկինում Ալմաթիի հռչակագրով հաստատված վերարտադրելու գործընթաց։ Այսինքն՝ ոչ թե պետք է սահման ստեղծել, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որ գոյություն են ունեցել ԽՄ փլուզման պահին և ունեն դե յուրե, իրավական նշանակություն»,- Կառավարության նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել