«Տեսնու՞մ եք Կառավարության շենքը ամբողջությամբ պաշարված է։ Վահաններով, արցունքաբեր գազով, ես չգիտեմ՝ ինչ «բալոնչիկներով» զինված այս մարդիկ եկել են և փորձում են իրենց «շեֆին» ներկայացնել, որ ինքը կարող է անվտանգ լինել։
Ուրեմն ձեզ ասեմ, որ այս շարժումը, որ սկսվել է, այս իշխանությունները ամեն օր ապրում են վախի մթնոլորտում, որովհետև իրապես վախենալու շատ բան ունեն, որովհետև մինչ այս և հետայսու գործում են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Վախենալու բան ունեն, որովհետև ամեն օր ստորագրում են փաստաթուղթ, որով այս կամ այն հայկական բնակավայրերը հանձնում են Ադրբեջանին և մի երկու բառով տեղեկացնեմ երեկ տեղի ունեցածը։
Մեր տվյալներով՝ փոխվարչապետերի մակարդակով հանդիպում է տեղի ունեցել, և արձանագրություն է ստորագրվել՝ հատվածական սահմանազատման, սահմանագծման ապօրինի արձանագրություն է ստորագրվել, որով Ադրբեջանին է հանձնվել Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի՝ կենսական նշանակություն ունեցող տարածքներ, կոմունիկացիաներ։ Կիրանցից՝ ըստ մեր տվյալների, տներ և սեփականություն ունեցող մարդիկ, ովքեր սեփականության վկայագիր ունեն, նույնպես հանձնվել է, և այս պահին մենք ունենք տեղեկություններ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ադրբեջանական կողմի հետ, որ կամրջի հատվածում պետք է գործընթացը որոշակի դադարեցնեն։ Որոշել են ճանապարհի հատվածը, որ Կիրանցից մտնում է կամրջի հատվածը, այդ հատվածը տեղափոխել ճանապարհը՝ դեպի Աճարկուտ գյուղով, մի քանի ամիս ժամանակ են խնդրել ադրբեջանական կողմից, որպեսզի կարողանան ճանապարհը տեղափոխել այլ մաս»,- այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ այս գործընթացը ապօրինի է։