«Ես ձեզ չեմ ասելու, որ ես ձեզ սիրում եմ կամ խոնարհվում եմ, ես ձեզ ասում եմ, որ դուք ամենա, ամենա, ամենան եք։ Աստծո աչքի առջև ապրող ժողովուրդ, որը այսքան ժամանակ զգում է, որ իր պատիվն է խլված, ուրախությունն է գողացված։ Զգում է, որ ինքն ազգերի շարքին շքերթով պիտի գնա, բայց այսօր տկարացած, խեղճացած, և մեր ցանկությունն է, որ ոտքի ելնեք, ոտքի»,- այսօր քայլերթի ընթացքում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Նա կոչ է արել ժողովրդին՝ ոտքի ելնել՝ որպես մեկ ամբողջություն և վերացնել խարանը։