«Հետո կհիասթափվեք, վատ կլինի։ Մարդու հետ մի կապեք ոչ մի բան, ժողովու՛րդ ջան։ Սխալվել ենք դրա համար էլ այս օրն ենք ընկել, և մարդու հետ ոչ մի բան չի կարող կապված լինել, ոչինչ»,- նշել է Բագրատ Սրբազանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի ժամանակ։
Նրան արդեն Սևանում են։
Սրբազանը հավելել է, որ այս պայքարը հայրենիք և պատիվ ստանալու մասին է, ճշմարտության հաղթանակ ստանալու մասին է, և այդպես էլ պետք է լինի․ «Մենք բոլորս մեր Տիրոջ ձեռքին գործիքներ ենք, ավելին չենք, գործիքներ, և հանկարծ որևէ մեղքի մեջ չընկնենք»։