Երևանում տեղումները շարունակվում են, քիչ առաջ նաև կարկուտ է տեղացել։ Iravaban.net-ը Երևանի մի քանի հատվածներում ֆիքսել է կիսով չափ ջրի տակ անցած մեքենաներ։ Կարկուտը առավել ակնառու է Արաբկիր վարչական շրջանում մեր նկարահանած կադրերում։
Մայրաքաղաքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևները փողոցներում առաջացրել են անձրևաջրերի կուտակումներ:
Քաղաքապետարանից հայտնել են, թե տարիների ընթացքում սակավացող գրունտային հողերի արդյունքում է առաջացել անձրևաջրերի կուտակումների խնդիրը:
Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Այժմ դրանց կառուցման ուղղությամբ տարվում են փուլային աշխատանքներ:
Երևանի Նոր Արեշ թաղամասի 50-րդ փողոցի մոտակայքում տներ ու փողոցներ են հեղեղվել Ողջաբերդ գետի հենապատի փլուզման արդյունքում: Դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն: Փրկարարները քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։