Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 30-ին, որոշումներ է ստորագրել, որոնցով նշանակումներ է կատարել Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակում։
Վահրամ Ճուղուրյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
Սարո Խոդավերդին նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։