Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները Կառավարության շենքում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում հանդիպման մասին ասաց․
«Վարչապետին ոչ հարիր պահվածք էր։ Իմացանք, որ բնակիչներին նորից անորոշության մեջ են դրել, տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին, որովհետև այն պահանջները, այն խնդրանքը, ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանց գյուղում, ոչ մեկն ընդունելի չի եղել։ Նույնիսկ կարող է սահմանը գյուղի ամենամեջտեղով անցնի։ Ասել է՝ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց հնարավոր է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի։
Նրա խոսքով՝ գյուղացիները վատ տրամադրության, շոկի մեջ են, մեկն ասում է տունն է վառելու, մյուսն ասում է՝ տանկ է բերելու տան առաջ կանգնեցնի։
Մանրամասները՝ 24 News-ի տեսանյութում։