Քաղաքացու սենսացիոն հայտարարությունը ԴԱՀԿ աշխատակցի վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացի Դ. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեականգործ: 

Ըստ նյութերի` Դ.Մ.-ի որդուց` Է. Մ.-ից, 1.5 մլն ՀՀ դրամի գումարի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքիմարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողն առանց պատշաճ կարգով ծանուցելու, գաղտնի կերպով հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցովվաճառել է 40 մլն դրամ արժողությամբ բնակարանը` վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել