2.5 մլրդ դրամ է հատկացվել ծննդաբերության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների համար

Այսօր տեղի ունեցած Կառավարության հերթական նիստի ժամանակ՝ վերաբաշխում կատարելով 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, գործադիրը 2013թ. հղիության և ծննդաբերության նպաստների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների գծով կատարված փաստացի ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացրել է մոտ 2.5 մլրդ դրամ:

Որոշման ընդունմամբ ապահովվում է ընթացիկ տարվա պետբյուջեի եկամտային մասի` Ծառայության կողմից փաստացի ծախսերին համապատասխան վճարումների կատարումը, ինչպես նաև վճարում չկատարելու դեպքում պետության հանդեպ տույժ և տուգանքի առաջացման կանխումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել