ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի նոյեմբերի 11-ի որոշմամբ Պալատին կից ստեղծվել է երիտասարդական խորհուրդ՝ երկու տարի ժամկետով՝ Նելլի Հարությունյանի նախագահությամբ: Խորհրդի անդամներ են նաև Հայկազ Գալստյանը, Աղավնի Մադոյանը, Տաթևիկ Շալջյանը, Մարինե Ֆարմանյանը, Կարեն Տոնոյանը, Գրիշա Բալասանյանը։
Երիտասարդական խորհուրդը ստեղծվել է՝ ելնելով երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանն աջակցելու անհրաժեշտությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը Իրավաբան.net-ին հայտնել էր, որ իր նախընտրական ծրագրի մեջ է մտնում նաև երիտասարդական ինչ-որ կառույցի ստեղծումը:
Մեջբերում եմ. «Շատ կարևորում եմ երիտասարդական ինչ-որ կառույցի ստեղծումը պալատի ներսում և դրա զարգացումը: Մենք պալատում փորձեցինք մի կառույց ստեղծել՝ երիտասարդ փաստաբանների համակարգող: Դա պրոգրես չունեցավ, բայց պետք է երիտասարդ փաստաբանների հետ աշխատանք տանել, որ նրանք չընկնեն կոռուպցիոն դաշտերում»:
Իրավաբան.net