«Հիմարություն է, էդպիսի բան չի կարող լինել»․ Սերժ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

«Կանխելու միայն մեկ ձև կա։ Իրենց պետք է ուղարկել իրենց տեղերը»,-այս մասին Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով պետականությունը կորցնելու հնարավոր վտանգի մասին։

Հարցին՝ երբ է գալու գործող վարչախմբին հեռացնելու ժամանակը, Սարգսյանը նշեց․ «Երբ դուք պատրաստ լինեք»։

Նա նշեց, որ ընթացող գործընթացները Հայաստանին ոչ թե խաղաղության, այլ հերթական բարդություններն են բերելու․ «Խաղաղությունը սկզբում փաստաթղթով է ամրապնդվում, գործողություններով՝ իրականացվում։ Մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ-շատ գործերում»։

3-րդ նախագահի խոսքով՝ «լուծումների լուծումը» գործող իշխանությանը հեռացնելն է, քանի որ վերջիններս որևէ ունակություն, գիտելիք չունեն։ Հարցին՝ ինչու ընդդիմությանը չի հաջողվում դա անել, Սերժ Սարգսյանը մի քանի պատճառ նշեց․ ոչ միասնական մոտեցումը, իշխանությունների արտաքին սատարումը և այլն։

Նա անդրադարձավ նաև Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի բոլոր անուն-ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Պատգամավորի կարծիքով՝ զոհերի ցուցակների հստակեցման բացը պետք է լրացնել, հակառակ դեպքում Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։

«Հիմարություն է, էդպիսի բան չի կարող լինել»,-նշեց Սերժ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել