«Հանդիպել ենք Սուրեն Պետրոսյանի հետ»․ Անահիտ Մանասյան

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին: Այս մասին Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Արձանագրել ենք նրա կողմից բարձրաձայնած բոլոր խնդիրները։ Իմ աշխատակիցներին հանձնարարել եմ, որ ՁՊՎ-ում նրա պահման ժամկետը լրանելուց հետո նորից այցելել նրան, որպեսզի կարողանանք երաշխավորել քաղաքացիների պատշաճ ազատ արձակումը»,-ասել է Անահիտ Մանասյանը։

Նա նշել է, որ երեկ Նոյեմբերյանում ԵԿՄ-ին պատկանող մեքենան քաղաքացու ուղղությամբ վարելու և վնասվածքներ հասցնելու դեպքով հայտարարություն են տարածել։

«Հատուկ շեշտադրել ենք, որ այս դեպքով բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից ուղղակի անթույլատրելի է, պահանջել ենք իրավասու մարմինների կողմից այդ հարցով պատշաճ քննության իրականցում։ Մենք Սուրեն Պետրոսյանի հետ էլ ենք հանդիպել, արձանագրել ենք իր կողմից բարձրաձայնված խնդիրերը։ Հանձնարարել եմ իմ աշխատակիցներին, որ ձերբակալման ժամը լրանալուց հետո այցելեն այնտեղ ու արձանագրեն նրանց պատշաճ ազատ արձակումը»,- ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել