Նոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի:
Ա. Եփրեմյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվել են դեպքի վայրի զննություն և այլ անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված աշխատանքի շնորհիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը կարճ ժամանակում հայտնաբերվել և ձերբակալվել է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Իրավաբան.net