«Արիությանը վախկոտություն մի խառնեք»․ Գարեգին Բ-ն՝ իշխանություններին

Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք։ Այս մասին Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։

Նրա խոսքով՝ վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում։ Արիությունը՝ ոգու զորություն է՝ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու համար։

«Սիրելի ժողովուրդ հայոց, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով հզոր, աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև։ Մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության, ապահովության և անվտանգության իր օրհնությունները։

Չպահենք մեր հոգիներում և մեր սրտերում աղոթքն առ Աստված։ Նա միշտ օգնական և պահապան է լինելու մեր ժողովրդին այսօր և հավիտյան, ամեն»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել