Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:

«1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար:

Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է, քանզի ցեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ:

Այսօր՝ համահայկականության և միասնականության այս խորհրդանշական օրը, մենք հիշում ենք ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց և հաստատակամ հայտարարում ենք, որ մեր կամքն անկոտրում է: Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ, զարգացող և ժամանակակից Հայաստան: Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում:

Աստված պահապա՛ն մեզ՝ բոլորիս…»,- ասվում է ուղերձում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել