Տիգրան Սարգսյանի որոշումը՝ Առողջապահության նախարարի գործուղման վերաբերյալ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դ. Դումանյանին 2013 թվականի դեկտեմբերի 2-5-ը գործուղել Աշգաբադ (Թուրքմենստան)` ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված եվրոպական նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դ. Դումանյանի Աշգաբադ գործուղման ծախսերը կատարելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել