«Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին

«Ոստիկանների հետ որևէ հարց չկա այս պահին, չգիտեմ՝ իրենք ինչու են փողոց փակել, վատ չզգաք ձեզ, չլարվեք, չհուզվեք, որևէ հարց չկա»,-այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա ասաց, որ պարզապես մի հարց ունի ոստիկաններին։

«Պարոն գնդապետը, որ շատ քաջարի, եկել էր ինձ բաներ էր ասում, ուր գնաց, չգիտեմ։ Շատ լավ է, որ կոչում ունեք, բայց թույլ չեմ տա հետս այդպես խոսել, ո՛չ մեղադրանքով, ո՛չ էլ հրահանգով, և ասում եմ սա Ձեր աշխատակազմի դիմաց։ Հայրենիք եք զիջել, հայրենիք եք տվել և ընդ որում՝ ոստիկանությանը դարձրել եք պահապան էն մարդկանց, ովքեր հայրենիքի դարպասները բացել են, որ էն սարի վրայից մյուսներն էլ հայհոյեն, ծաղրեն, ամենավերջին աստիճանի։

Եվ դա արել եք։ Ես նկատի ունեմ այն աստիճանի վրա գտնվողներին, ովքեր հրամաններ են տալիս։ Բայց ես հարց ունեմ, օդի մեջ թող մնա այդ հարցը․ դուք որևէ պատասխանատվություն ունե՞ք, դու ձեր խղճի հետ հանգի՞ստ եք։ Էսօր տուն եք գնալու, ասեք՝ լավ եղա՞վ, ամեն ինչ ճիշտ եղավ։

Ես ձեզ չեմ հավատա, որ ասեք՝ հանգիստ ենք։ Մեր ասելիքը մեկն է՝ այն, ինչ-որ ստի մասին է, որին ստիպում են, որ դուք էլ ծառայեք, մենք թույլ չենք տա, որ դուք էլ դրա մեջ այդպես մնաք, չի կարելի դա»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել