Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 5-ին հոդվածի համաձայն` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, այն ոչ աշխատանքային է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, այսօր՝ ապրիլի 23-ին, աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել