Այսօր Երկրապահ կամավորական միության անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ, Յուրա անունով, Կոթի գյուղից, ահաբեկել են այն մարդկանց, ովքեր զգացմունքով, հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ կերպով գործողություններ անել։ Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Երկրապահ կամավորականներ, Սասուն Միքայելյան, Դուք և ձեր կցորդները, հավաքեք ձեզ։ Դուք երկիր պահող եք հանձնող չեք։ Գոնե այդպես է եղել երկրապահը»,-նշեց նա։
Սրբազանի խոսքով՝ երկրապահները 2-3 անգամ սադրանքների են դիմել՝ փորձելով վախեցնել ժողովրդին․ «Դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել այսօր։ պատասխանատվությունը նրանց և նրանց ղեկավարի վրա է»։