Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները՝ Կառավարությունում տեղի ունեցած հանդիպման մասին

«Սահմանազատումը լինելու է ըստ Կառավարության որոշման, լիարժեք սահմանազատում»,-այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ հավելելով, որ էլ ոչինչ չի մեկնաբանելու ու հեռացավ։

«Այն ամենը, ինչ կատարվում է, նախօրոք ասվել էր, նոր բան չի ավելանալու։ Այսօր երևի ավարտին կհասցնեն ականազերծման աշխատանքները, սահմանագծում, սահմանազատում է տեղի ունենալու։

Մնացած տեղերում, որտեղ տարածքները վիճելի են, մեզ ասացին՝ դրանց մասով հետո են լուծում փնտրելու։ Ոսկեպարը կմնա անկլավ»,-նշեց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը՝ հավելելով, որ միակողմանի զիջման պատկեր ենք տեսնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել