«Ի՞նչ խնդիր է առաջացել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում»․ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը

«Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից»,-այս մասին բրիտանական ԶԼՄ ներկայացոևցիչների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է գնալ այս ճանապարհով։

Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ նա նշեց, որ ֆունդամենտալ խնդիր է առաջացել։

«Ըստ էության՝ մենք նույնիսկ Ադրբեջանի հետ կարողացել ենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերել հետևյալի մասին, որ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք 1991 թվականի Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա և այդ հռչակագիրը վերցվում է որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար։ Գործնականում սա նշանակում է՝ այդ հռչակագիրը ունի 2 շատ կարևոր արձանագրում։ Առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և դա պայմանավորվել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները և նախկին խորհրդային Հանրապետությունների միջև արձանագրված վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանի։ Այսինքն մենք հիմա հստակ գիտենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանները որտեղով են անցնում և շատ կարևոր է, որ սա նաև, այն, որ մենք Ալմա Աթիի հռչակագիրը վերցնում ենք, որպես սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք, սա նաև կարևոր բան է նշանակում, որ մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման չպիտի գծենք, մենք ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեցել են Խորհրդային Միության սահմաններում դե յուրե իրավական հիմք։

Հիմա, ի՞նչ կապ ունի այս ամենը Ալմա Աթիի հետ, շատ ուղղակի, որ ահա այդ հռչակագրով արձանագրված սահմանները նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի են։ Ի՞նչ է դա նշանակում, որ եթե այդ սահմանը խախտվում է ՀԱՊԿ անվտանգության մեխանիզմը պետք է գործարկվեր։ Հիմա ի՞նչ խնդիր է առաջացել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում։

Խնդիրը հետևյալն է, երբ որ այդ սահմանները խախտվել են 2021 թվականի մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սպետեմբերին և Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ-ի արձագանքման մեպանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն, և Ռուսաստանի Դաշնությունից էլ այս վերջերս նման հայտարարություն է հնչում, որ ՀԱՊԿ-ը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ դելիմիտացված սահման չկա կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարևոր բան․ եթե դելիմիտացված սահման չկա, դա արյոք նաև նշանակում է, որ չկա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, որովհետև սահմանը կա և բոլորը գիտեն այդ սահմանի տեղը։ Ըստ էության նրանք ասում են, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի ՀՀ-ում իրենք չեն կարող ցույց տալ։ Սա նշանակում է, որ Հայաստանում ՀԱՊԿ ըստ էության չկա, որովհետև դելիմիտացված չի սահմանը օրինակ, Ռուսաստանի և Ճապոնիայի միջև։

Ես գիտեմ, որ մեր գործընկերները նման մտադրություն չունեն, բայց, եթե իրադրություն լինի, որ որևէ երկրի զորք մուտք գործի ՌԴ-ի տարածք, չդելիմիտացված սահմանով, ՀԱՊԿ-ը նշանակում է չպիտի որևէ կերպ արձագանքի, դա էլ իր հերթին նշանակում է, որ ՀԱՊԿ չկա, որպես մեխանիզմ, որի վրա անդամ երկրները կարող են հույս դնել։ Հարցը հետևյալն է․ եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի վրա չարժի հույս դնել, որովհետև սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով, մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ, և եթե անկեղծ ասեմ՝ այդ պատասխանը ես չունեմ»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել