«Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին, ժամը 12։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
