Պարզվում է, որ ինքնասպան կարող են լինել ոչ միայն մարդիկ, այլ նաև ռոբոտները: Այդպիսի դեպք է արձանագրվել Ավստրիայում: Մաքրությամբ զբաղվող մեքենան ինքն իրեն միացել է ու բարձրացել միացված վառարանի վրա: Արդյունքում ռոբոտից մնացել է միայն մոխրակույտ: Առաջացած ծխի և կրակի պատճառով շենքի բոլոր բնակիչները շտապ տարհանվել են: Միջադեպի արդյունքում զգալիորեն տուժել է հանգուցյալ ռոբոտի տիրոջ բնակարանը:
Այս հետաքրքրական դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բնակարանում ոչ ոք չի եղել: Պարզվում է, որ բնակարանի տերը ռոբոտին կանգնեցրել է սեղանին, որպեսզի վերջինս հավաքի թափված ձավարը: Հենց մեքենան կատարել է այդ աշխատանքը, տան տերը իր ընտանիքի հետ հանգիստ գնացել է զբոսնելու: Բանից պարզվում է, որ անջատված ռոբոտը ինքն իրեն միացել է և ընթանալով սեղանի վրայով` հայտնվել է միացված վառարանի վրա, որը տան տերերը մոռացել են անջատել:
«Ռոբոտներ արտադրող ընկերությունը վաճառում է վտանգավոր սարքեր: Ես պատրաստվում եմ դիմել դատարան և հատուցում պահանջել» մեջբերում է ինքնասպան ռոբոտի տիրոջ խոսքերը Daily Mail-ը: