Հայտնաբերվել է տղամարդու դի

Ապրիլի 20-ի ժամը 9.30-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան-Նուբարաշեն ճանապարհին՝ Ջրվեժի ձորի մոտ, նկատել է տղամարդու դիակ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը Ջրվեժ գյուղից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից դաշտում՝ ծառի տակ, հայտնաբերել է Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Մակաչյանի դիակը՝ կենդանիների կողմից հոշոտված վիճակում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Մակաչյանը փետրվարի 22-ից որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել