Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 21-ին, ժամը 20։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Զորավար Անդրանիկ» կայարանի սպասասրահում ժամը 20։04-ի սահմաններում քաղաքացին ընկել է գնացքի տակ (հնարավոր է ինքնասպանություն)։
Մետրոյի երթեկությունը կանգնեցվել էր։
Րոպեներ առաջ մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի՛ ուղևորներ,
Տեղեկացնում ենք, որ ժամը 22:55-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։
Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»։