ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մի մասը վերաբերում է պետական մի շարք բուհերի մասնաճյուղերի գործունեությունը դադարեցնելուն։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«ԿԳՆ ներկայացրած որոշումների նախագծով առաջարկվում է դադարեցնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի, ինչպես նաեև Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի գործունեությունը։ ԿԳՆ ներկայացրած մեկ այլ որոշման նախագծով առաջարկվում է դադարեցնել ՀՊՃՀ-ի Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղի գործունեությունը»,- մանրամասնում է թերթը։
Թե ինչ արձագանք է գտել լուրը հասարակության շրջանում, կարդացեք օրաթերթի այսօրվա համարում