«Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է». Հակոբ Արշակյան

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:

«Սիրելի՜ հայրենակիցներ,
Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է։

Մի՜ հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին, հիշեք նրանց անցած ճանապարհը, դավանած արժեքները, ցանածն ու պտուղները։
Մենք դժվար ճանապարհ ենք անցնում միասին, և ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ՜։ Ուրեմն, հանգիստ ու հանդարտ, միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները՝ ջանալով կառուցել երկարաժամկետ խաղաղություն` մեր ժողովրդի անվտանգության ու պետության զարգացման համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ հայտներ էր՝ կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել