Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, Գյումրիում ապրիլի 22-ին և 23-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Բանյո, Դեմիրճյան, Լազյան, Խորենացու, Գր.Լուսավորիչ, Տիգրան Մեծի, Տերյան և Ղուկասյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դիմացի, Էմինի, Աղայան, Չերնիշևսկու, Պարոնյան, Իսակովի, Ծատուրյան, Կուրղինյան, Կոմիտասի, Մանուշյան, Մռավյան, Նար-Դոսի, Նիզամիի փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Օձուն բնակավայրի «Փուշկի» թաղամասի գազասպառողների,

ժամը 9։00-ից մինչև ժամը 18։00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու, Նեկրասովի, Ալավերդյան, Չեռնիշևսկու, Բելինսկու, Ն. Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանովի, Սպենդիարովի, Նիզամիի, Դեկաբրիստների, Ջամբուլի, Փանյան, Ռ. Մելիքյան, Կոմիտասի փողոցների, Այգաբաց 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ շարքերի, Արևելյան շրջանցող ճանապարհի, «Օդանավակայան» թաղամասի, «Մսի կոմբինատ» թաղամասի, Լալայան, Լիսինյան փողոցների, «Կազաչի պոստ» թաղամասի, Ղարիբջանյան խճուղու, Բանկի բանավանի, «Սևեռսկի» թաղամասի, Օզանյան, Պլեխանովի փողոցների, «Մեծ բերդ» թաղամասի, «Նոր Առափի» թաղամասի (մասնակի), Մ. Խորենացու փողոցի, «Ուրալսիբ» թաղամասի, Վասիլյան (Կոմսոմոլի), Եսայան փողոցների, Գերցենի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ շարքերի, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ շարքերի, Շիրակացու փողոցի, 8-րդ զինվորական թաղամասի, Կ. Դեմիրճյան փողոցի, Կ. Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ շարքերի, Գրիբոեդովի, Մնջոյան փողոցների, Աբովյան 1-ին նրբանցք, Խնկոյան փողոցի, Խնկոյան նրբանցների, Շչեդրին փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 129, 130, 131, 132, 133, 134, 135, 136, 137, 138, 139, 140, Լուչևայա Ա, Բ, Անդրանիկի փողոցի թիվ 121/8 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել