Հովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը

Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ձևավորված ավանդույթի համաձայն Կարմիր կիրակիին՝ ապրիլի 21-ին, Հովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 11:00:

Սուրբ Պատարագը կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը: Ավետարանը եկեղեցում կլինի մինչև երեկո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել