Վաղարշապատ համայնքում իրավաբանական աջակցություն ցուցաբերվեց Արցախից բռնի տեղահանված անձանց

2024 թվականի ապրիլի 16-ին Վաղարշապատ համայնքում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված 12 անձի տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Հանդիպման ընթացքում Ծրագրի իրավաբան Մարիաննա Ավագյանի կողմից պարզաբանվել է արցախցիներին հուզող մի շարք հարցեր, որոնք հիմնականում կապված էին ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանված անձանց համար մշակվող բնակարանային ապահովման ծրագրի, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման որոշ դրույթների պարզաբանման, աշխատանքային ստաժը վերականգնելու ընթացակարգի, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի ժամկետի երկարաձգման հնարավորության և կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգի հետ։։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:

Իրավաբանական աջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանվածները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am  ) ծրագրի շրջանակներում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել