Դավիթ Գյուրջինյանը՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր

Կառավարությունը հաստատեց «Վ․ Բրյուսովի անվան պետականհամալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները:

Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 18-ի նիստում։

Նշենք, որ Գյուրջինյանը ծնվել է 1962 թ․ օգոստոսի 26-ին Երևանում։

1979 թ․ ոսկե մեդալով ավարտել է Կամո (Գավառ) քաղաքի հ․ 1 միջնակարգ դպրոցը

1984 թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը

1984-1995 թթ․ աշխատել է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտոտում (փորձալրող, դասախոս, դոցենտ)

1985-1986 թթ․ ծառայել է խորհրդային բանակում

1989 թ․ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1993 թ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ» մրցույթի հաղթող է ճանաչվել բառակազմական իմաստաբանությանը նվիրված ուսումնասիրությունների համար

1993-2018 թթ․ հայոց լեզու է դասավանդել Ս․ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում

1995-2019 թթ․ դասավանդել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում

2011-2014 թթ․ համատեղության կարգով եղել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության խմբագրական-հրատարակչական բաժնի տնօրենը

2018թ. հունիսից մինչև 2023թ. մարտի 16-ը եղել է ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահը

2023թ. մարտի 14-ին նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժ/պ

Շուրջ 150 գիտական, ուսումնական, մեթոդական գրքերի, հոդվածների, աշխատանքների հեղինակ (համահեղինակ) է։

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, երեք թոռ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել