Դաժան ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանի մոր ինքնազգացողությունը քննչական կոմիտեի դիմաց վատացավ։
Նրան Շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեն Վարդանյանի նկատմամաբ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն տեղյակ չեն՝ կալանք են պահանջելու, թե այլ խափանման միջոց։
Միջնորդությունը քննվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում։