Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան․ Տավուշի թեմ

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան։ Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմից։

«Պատմական կարևոր իրադարձություն ռուսաստանաբնակ հայերի համար:

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան, որը եզակի կրթական հնարավորություն է ընձեռում նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները և դառնալ հոգևորական:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան նորաբաց ճեմարանի նպատակն է ազգային ոգու, քրիստոնյա ինքնության պահպանումը, բանիմաց ու նվիրյալ հոգևորականների պատրաստումը:

ՌԴ պետական կրթական չափորոշիչներով գործող ճեմարանն ապահովում է 4-ամյա բարձրորակ կրթություն, որից հետո սաները շարունակելու են ուսումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում:

Կրթությունն անվճար է, սաները գիշերում են կրթարանին կից շենքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել