«Ոսկեպարցին «ոչ» է ասել միակողմանի զիջման, չի լինելու նման բան»․ Ոսկեպարի գյուղապետ

«Ես գիտեմ, որ բոլորիդ հետաքրքրում է ոսկեպարցիներին տեսակետը»,-այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Ոսկեպարում տեղի ունեցող հավաքի ժամանակ ասել է համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանը։

Նա նշել է, որ երկար չի խոսի՝ ընդգծելով, որ ցանկացած դպրոցական կարող է ասել, թե ինչպիսին կլինեն սահմանազատման հետևանքները։

«Ես ասում եմ ոսկեպարցիների անունից, որ ոսկեպարցին «ոչ» է ասել միակողմանի զիջմանը, չի լինելու նման բան։ Ոսկեպարցին ոչ է ասում իր տան շեմքով գիծ տանելուն, սահմանը չի լինելու նրա բակով։ Ոսկեպարցին գծել է այդ սահմանը և ցույց է տվել շփման գիծը, այնտեղ կանգնած են մեր հերոս զինվորները; Ահա ձեզ սահման, գնացեք և թղթի վրա հաստատեք։ Ոսկեպարցին կանգնել է և կանգուն է մնալու։ 90-ականերին էլ ենք կռվել, հաղթանակն այստեղից է սկսվել, այստեղից էլ գնալու է ու ավարտվելու։ Պատմական Հայաստան ենք ստեղծելու։ Կեցցե՜ ոսկեպարցին, կեցցե՜ Հայաստանը»,-այս խոսքերով իր ելույթն է եզրափակել Իշխան Աղբալյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել