Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը` իր որոշմամբ կարող է իր քննարկմանը ներկայացված օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի վերաբերյալ հարցումներով դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին և կազմակերպություններին, որոնք պարտավոր են`
ա) 20-օրյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը և գրավոր պատասխանել նրան.
բ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել հանձնաժողովին իր բարձրացրած հարցի քննարկման մասին: