Ե՞րբ անձին չի տրամադրվում ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման թույլտվության

Փոխադարձության կարգով Հայաստանի Հանրապետության հետ իրավական օգնություն ցույց տվող օտարերկրյա պետության իրավասու մարմնի գրավոր միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը լուծում է Հայաստանի Հանրապետության տարածքով այն անձի փոխադրման վերաբերյալ թույլտվության հարցը, որի հանձնմանը համաձայնություն է տվել որևէ երրորդ պետություն։

Տարանցիկ փոխադրման թույլտվության վերաբերյալ միջնորդությունը քննվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին խնդրանքը։

Տարանցիկ փոխադրման թույլտվության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը միաժամանակ որոշում է փոխադրման եղանակը, որն առավել նպատակահարմար է գտնում (օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով)։

Տարանցիկ փոխադրման ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում կանգառ կատարելու դեպքում հանձնված անձը պետք է դուրս չգա համապատասխան տրանսպորտային միջոցից, իսկ դուրս գալու անհրաժեշտության դեպքում դա կարող է կատարվել բացառապես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակած օպերատիվ խմբի վերահսկողությամբ և ժամկետով։

Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ փոխադրման համար թույլտվությունը կարող է մերժել, եթե՝
1) Հայաստանի Հանրապետության օրենքով հանցագործություն չի համարվում այն արարքը, որի համար խնդրվում է անձի հանձնումը.
2) հանձնման ենթակա անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Տարանցումը չի թույլատրվում այն երկիր, որտեղ հանձնման ենթակա անձի կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ խոշտանգումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի, ազգային կամ ռասայական պատկանելության, կրոնի, քաղաքացիական կամ քաղաքական հայացքների պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել