Նարեկ Մալյանը մեղավոր է ճանաչվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սուսաննա Գզոյանի, հրապարակել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանի դատավճռի եզրափակիչ մասը։

Նարեկ Մալյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով։ Հաշվի առնելով Մալյանի՝ անազատության մեջ գտնվելու ժամանակը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5 ամիս 7 օր ժամկետով ազատազրկումը։

Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել սոցիալական ցանցի իր էջի միջոցով ատելություն ու անհանդուրժողականություն քարոզելու հոդվածով։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել