Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձրել են բիզնես․ բաց նամակ դեսպանատներին և ԱԳՆ-ին

Լրագրող Գոհար Հայրապետյանը բաց նամակով դիմել է Հայաստանում գործող դեսպանատներին և Արտաքին գործերի նախարարությանը։

«Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձրել են ԲԻԶՆԵՍ, և սա տեղի է ունեցել նաև դեսպանատների «աչքփակոցի»-ի ֆոնին: Սա վարկաբեկում է դեսպանատաները՝ իբրև եվրոպական կառույցի ինստիտուտ:

Եթե չգիտեք սխեման, կարող եմ բացատրել։ Կոնկրետ Հունաստանի Վիզաների կենտրոնի օրինակով եմ ասում: Երբ ուզում ես օր վերցնել, պետք է գա SMS հաղորդագրություն, որը չի գալիս: Երբ զանգահարումն ես Հունաստանի Վիզաների կենտրոն և տեղեկացնում խնդրի մասին, զարմացած «քառակուսի աչքեր» են անում: Իսկ իրականում փայլուն տեղյակ են խնդրից. պարզապես ամեն ինչ արվում է, որ դու ստիպված լինես վճարել 20, 30 հազար դրամ ու վճարովի հանդիպում վերցնես:

Կամ գնես չարտերային ինքնաթիռի տոմս՝ աստղաբաշխական գներով: Բայց անգամ այդ դեպքում քեզ երկարաժամկետ մուլտի վիզա չեն տան, մեծագույն շնորհով մեկ տարի լավագույն դեպքում:

Ստորացման բոլոր ինստանցիաներն անցնելուց հետո մարդկանց կամ մերժում են, որ նորից մտնեն, կամ ողորմելի մեկ ամիս խփում: Նույն իրավիճակը գրեթե բոլոր մնացած դեսպանատներում է:

Տեր կանգնեք ձեր իմիջին, հակառակ պարագայում հիմնավոր կասկածներ են առաջանում, որ դուք ևս շահագրգիռ կողմ եք»,-նշել է նա իր նամակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել