Բանկերի ղեկավարները պարտավոր են քրեական հետապնդում իրականացնող մարմնին հայտնել իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության մասին, ընդ որում, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և փաստաթղթերը քրեական հետապնդում իրականացնող մարմնին տրամադրվում են օրենքին համապատասխան: Բանկերի ծառայողները պարտավոր են իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության վերաբերյալ նման տեղեկությունների մասին գրավոր ձևով հայտնել բանկի ղեկավարներին, կամ նրանցից թեկուզ մեկին:
Նշենք, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի որևէ հոդված չի կարող մեկնաբանվել որպես հանցագործության հետքերը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները պարտակելու, կամ հանցագործության մասին չհայտնելու մեջ մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից ազատող: