Ի՞նչ կարգով է որոշվում կալանքի ենթակա գույքի արժեքը

Կալանքի ենթակա գույքի արժեքը որոշվում է դրա շուկայական գնով: Այն գույքի արժեքը, որի վրա քաղաքացիական հայցվորի կամ դատախազի հարուցած քաղաքացիական հայցի ապահովման համար դրվում է կալանք, պետք է համապատասխանի հայցագնի չափին: Մի քանի մեղադրյալներից կամ նրանց գործողությունների համար պատասխանող անձանցից յուրաքանչյուրի գույքի` կալանքի ենթակա բաժինը որոշելիս հաշվի է առնվում հանցագործությանը մեղադրյալների մասնակցության աստիճանը, սակայն քաղաքացիական հայցն ապահովելու համար նրանցից որևէ մեկի գույքի վրա կալանք կարող է դրվել լրիվ չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել