Վճարման հանձնարարականի և դրա հետ ներկայացվող հաշվարկային փաստաթղթերի բովանդակությունը և դրանց ձևը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված և դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված պահանջներին:
Վճարման հանձնարարականը վերոնշյալ պահանջներին չհամապատասխանելու դեպքում բանկը կարող է ճշգրտել դրա բովանդակությունը: Վճարողին նման հարցումը պետք է արվի հանձնարարականը ստանալուց հետո անհապաղ:
Օրենքով կամ դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված ժամկետում, իսկ նման ժամկետի բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, պատասխան չստանալու դեպքում, բանկը կարող է չկատարել հանձնարարականը և այն վերադարձնել վճարողին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկի ու վճարողի միջև կնքված պայմանագրով:
Վճարողի հանձնարարականը բանկը կատարում է վճարողի հաշվում միջոցների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ վճարողի և բանկի միջև պայմանագրով: Բանկը հանձնարարականները կատարում է` պահպանելով հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու հաջորդականությունը: